Գլխավոր Սպորտ Մխիթարյանը չի՞ մասնակցի վերջին խաղերին

Մխիթարյանը չի՞ մասնակցի վերջին խաղերին

31
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գուցե կրկին չկարողանա օգնել ընտրանուն: Իտալական լրատվամիջոցները նոր տեղեկություններ են հաղորդել նրա վնասվածքի մասին:

«Ռոմա»-ի ֆուտբոլիստի ապաքինումը ձգձգվում է: Այս մասին գրում է  armtimes.com:

30-ամյա կիսապաշտպանն աճուկային վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին կայացած Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 6-րդ տուրի «Լեչե»-ի դեմ խաղում: Կանխատեսվում էր, որ շուտ կվերադառնա, սակայն այդ օրն անընդհատ հետաձգվում է: Հիմա էլ նշվում է, որ նա պատրաստ կլինի Ա Սերիայի 13-րդ տուրի «Բրեշիա»-ի դեմ խաղին, որը կայանալու է նոյեմբերի 24-ին:

Եթե այսպես լինի, ապա Մխիթարյանը չի մասնակցի Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին 2 տուրերի՝ Հունաստանի ու Իտալիայի դեմ խաղերին: Հունաստանին ՀՀ-ն ընդունելու է նոյեմբերի 15-ին ու Իտալիային հյուր է գնալու 3 օր անց:

Մխիթարյանը հավաքականի հետ չէր նաեւ անցած 2 խաղերում: Նա բաց թողեց 7-րդ տուրի Լիխտենշտեյնի ու 8-րդ տուրի Ֆինլանդիայի դեմ հանդիպումները: