Գլխավոր Սպորտ Մխիթարյանը պատրաստ չէ «Յուվենտուսի» դեմ խաղին. Պաոլո Ֆոնսեկա

Մխիթարյանը պատրաստ չէ «Յուվենտուսի» դեմ խաղին. Պաոլո Ֆոնսեկա

19
0

«Ռոմայի» կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանը պատրաստ չէ «Յուվենթուսի» դեմ հունվարի 22-ի խաղին: Ինչպես հայտնում է իտալական Football Italia Reports-ը, այս մասին հայտարարել է ֆուտբոլային ակումբի մարզիչ Պաոլո Ֆոնսեկան:

Հենրիխ Մխիթրայանն ապաքինվում է հունվարի 5-ին «Տորինոյի» դեմ խաղում ստացած մկանային վնասվածքից:

«Պարմայի» և «Ջենոայի» հետ հաղթական հանդիպումներից հետո «Ռոման» պատրաստվում է երրորդ հանդիպանը Հռոմից դուրս:

«Մենք ստրատեգիկ կերպով ենք մարզվել հաջորդ խաղի համար, ֆուտբոլիստներն իրենց վստահ են զգում: Միայն Ֆեդերիկո Ֆացիոն դեռ պետք է ապաքինվի «Ջենոայի» հետ խաղից հետո: Դիեգո Պերոտտին դեռ պատրաստ չէ, Խավիեր Պաստորեի և Մխիթարյանի պես: Հույս ունեմ՝ Պերոտտին կվերադառնա «Լացիոյի» դեմ խաղին»,- ասել է Ֆոնսեկան:

Մխիթարյանը մինչև այս վնասվածքի պատճառով բացակայել էր 2 ամիս և խաղադաշտ էր վերադարձել 2019-ի նոյեմբերի վերջին: