Գլխավոր Քաղաքական Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի հայազգի նոր նախարարի հետ

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի հայազգի նոր նախարարի հետ

25
0

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Լիբանանի երիտասարդության և սպորտի
հարցերով նորանշանակ նախարարի հետ Վարդինե Օհանյանի հետ։  Հայրապետյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի երիտասարդության և սպորտի
հարցերով նորանշանակ նախարար Վարդինե Օհանյանի հետ: Զրույցի ընթացքում
հաջողություն մաղթեցի հայազգի նախարարին՝ վերոնշյալ ոլորտներում
համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:

Ի դեպ, Վարդինե Օհանյանը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին հայ
կին նախարարն է․ նա առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից: Մինչ այս Վարդինե Օհանյանը
զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Հավելեմ, որ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել նաև Լիբանանի սոցիալական
հարցերի արդեն նախկին նախարար Ռիչարդ Կույումջյանի հետ և շնորհակալություն
հայտնել իր պաշտոնավարման ընթացքում հայ-լիբանանյան գործընկերության
խթանման գործում ունեցած ներդրումի համար: Ավելի ուշ նախատեսում եմ կապ
հաստատել նաև Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի
հետ»,- գրել է Մխիթար Հայրապետյանը: