Գլխավոր Հայաստան Մխիթար Հայրապետյանի՝ լավ տղաների բնորոշումը

Մխիթար Հայրապետյանի՝ լավ տղաների բնորոշումը

20
0

«Երբեք չէի կարող մտածել, որ ԱԺ-ում որևէ պատգամավոր կգտնվի, որը կկարծի, թե մեր երկրում ավելի լավ տղա կարող է լինել, քան Ռոբերտ Աբաջյանն էր, որ ավելի լավ տղա կարելի է գտնել, քան Արթուր Ալեքսանյանն ու Հենրիխ Մխիթարյանն են, որ ավելի լավ տղաներ կարող են լինել երիտասարդ գիտնականները, որոնք ոչ միայն մեր պետության, այլև միջազգային գիտական շրջանակների համար արժեք են ստեղծում»,- ԱԺ-ում քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Նախադպրոցական տարիքից սկսած՝ երեխան այս ամբիոնից միայն դա պետք է լսի։ Որպես հերոսներ ու հեղինակություններ, դրանք այն մարդիկ են, որոնց ես մասամբ նշեցի։ Մարդիկ, որոնք մեծ ներդրում են ունեցել մշակութային, կրթական, գիտական կյանքում։ Մարդիկ, որոնք այսօր առաջնագծում են կանգնած, ոստիկանները, որոնք պետությանն ու օրենքին են ծառայում, այդ ոստիկանից ավելի լավ տղա ես չեմ կարող գտնել»,- հավելել է Մխիթար Հայրապետյանը։