Գլխավոր Մամուլ Մհեր Գրիգորյանը՝ ԿԲ նախագահ. «Իրատես»

Մհեր Գրիգորյանը՝ ԿԲ նախագահ. «Իրատես»

42
0

«Իրատես» թերթը գրում է.

«Թեեւ վարչապետն իր հայտարարություններում որեւէ ակնարկ չի արել, որ դժգոհ է ֆինանսաբյուջետային բլոկից, խոսակցություններ կան, որ այնուհանդերձ, դժգոհ է եւ պատրաստվում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին փոխելու մեկ այլ կադրով։ Իսկ թե ումով, դեռեւս չի ասվում։ Այս խոսակցությունները ֆինանսների նախարարությունում անհիմն են համարում եւ նշում, որ դրանք միտումնավոր են տարածվում։

Ամեն դեպքում, հարցը փորձեցինք պաշտոնապես ճշտել. «Նման տեղեկություն չունենք»,- նշեցին կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բայց որ կառավարության ներսում կադրային լուրջ իրարանցում է, փաստ է։ Եվ դա պատահական չէ։ Երկու ամիս հետո լրանում է ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը։ Վերընտրվելու հնարավորություն նա այլեւս չունի` օրենքը թույլ չի տա։ Ո՞վ կլինի ԿԲ-ի նոր նախագահը։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կստանձնի ԿԲ-ի նախագահի պաշտոնը։