Գլխավոր Տնտեսական Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար

Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար

9
0

Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի 2019թ. աշնանային հանդիպումների շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 18-ին Վաշինգտոնում հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական  ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի եւ գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դորնբոշի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է այս տարվա մայիսին ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատված ծրագիրը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար եւ հույս հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ