Գլխավոր Հասարակություն Մշակութային պետություն և պետական մշակույթ. առաքելություն

Մշակութային պետություն և պետական մշակույթ. առաքելություն

33
0

Պատերազմների, ճգնաժամերի, ահաբեկչությունների, հակասությունների կծիկ դարձած մոլորակի վրա իբրև լուսավոր միակ կետ, միայնակ հպարտությամբ, դեռևս շարունակում է մնալ Մշակույթը:

Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների տարաձայնությունները մեկ վայրկյանում մոռացվում են մեկ բեմի վրա, մեկ նկարի առանցքում, մեկ համերգի շրջանակում:

Ռուսները պաշտում են Ջեքսոնին, ամերիկացիները բեմադրում Չեխովի պիեսները, Մագամաևը սիրով կատարում էր Բաբաջանյանի երգերը և այլն, և այլն: Այսինքն՝ Միակ զորավոր ու բարոյական ուժը, որ դեռ համագործակցության ու խաղաղության հույս է ներշնչում, մշակույթն է, որի տարատեսակ դրսևորումները կոչված են ներդաշնակելու այս անհանգիստ ու խաթարված աշխարհի տարբերությունները: Այո՛, այժմ, առավել քան երբևէ, հարկավոր է ներդաշնակել մշակութային պետության ու պետական մշակույթի փիլիսոփայությունները:

Փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար մշակույթը նաև ապրելու միակ երաշխիք է և ինտեգրվելու այցեքարտ, մինչդեռ այն մեզանում այժմ, ցավոք, շքեղ հրավիրատոմսի, բայց ոչ ներքին հավատամքի ընկալում ունի: Խնդիրները բազում են, անելիքը՝ կրկնակի և, ի դեպ, մեկ գերատեսչությունից, մեկ անձից ու քաղաքական շրջանակից անդին: Բոլորանվեր առաքելություն է…

Արա Ալոյան