Գլխավոր Միջազգային Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհից 5 մարդ է տուժել

Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհից 5 մարդ է տուժել

20
0

Այսօր Մոսկվայի կենտրոնի բազմահարկ շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի արդյունքում տուԺել է 5 մարդ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Մոսկվայի հրշեջ ծառայության աշխատակիցը տեղեկացրել է, որ տուժողները ծխահարվել են:

Տեղեկացվում է նաև, որ շենքից դուրս են բերվել 26 մարդ, որոնցից երեքին անհրաժեշտ է եղել բժիշկների օգնությունը:

Հրդեհը բռնկվել է շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկում: Կրակը բարձրացել է վերին հարկեր, վառվել և մասնակիորեն փլուզվել է վերելակատարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ