Գլխավոր Լուրեր Մոսկվայում սպանել են հայ աշխարհի չեմպիոնին

Մոսկվայում սպանել են հայ աշխարհի չեմպիոնին

27042
0

Մոսկվայում կրակել են հայտնի հայ մարզիկ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի վրա: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ 40-ամյա մարզիկի մարմինն արյան մեջ նախորդ գիշեր գտնվել է Ռուսաստանի մայրաքաղաքի Նախիմովսկու պողոտայում գտնվող Infinity ավտոմեքենայի կողքին:

Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

40–ամյա Բոլյանը մեծ հաջողությունների է հասել թայբոքսինգում։ Նա WPKA–ի վարկածով եռակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն, հաղթել է IPMTF–ի վարկածով թայբոքսինգի աշխարհի գավաթը, WPKA վարկածով՝ քիքբոքսինգի Ասիայի գավաթը, նաև 17 անգամ չեմպիոն է դարձել այլ միջազգային մրցաշարերում։ Նա նաև հարվածների արագության ռեկորդ է սահմանել, Աշոտ Բոլյանը մեկ վայրկյանում 11 հարված է հասցրել, որից 8–ը` ձեռքերով, 3–ը` ոտքերով։