Գլխավոր Քաղաքական Յոլա գնալու տրամաբանությամբ միլիարդներ ենք մսխում. վարչապետը՝ ծննդատների մասին

Յոլա գնալու տրամաբանությամբ միլիարդներ ենք մսխում. վարչապետը՝ ծննդատների մասին

21
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում խոսեց ծննդատները լուծարելու մասին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ տրամաբանական չէ, որ ամեն մի գյուղում ծննդատուն լինի:

Կառավարության ղեկավարին զարմացրել է, որ Մարալիկի ծննդատան գործադուլ անող աշխատողները դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ հիվանդանոցի ոտնամաններով ու խալաթով: «Էդ նույն մարդիկ մտնելու են նորից ծննդատուն եւ ծնունդ ընդունեն»,- մանրամասնեց վարչապետը:

Եթե Արթիկում կա պատշաճ ծննդատուն, ինչո՞ւ, վարչապետի խոսքով, Մարալիկի բնակիչները այնտեղ չգնան:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ռազմավարություն մշակեն խնդրի համար, օրինակ՝ ավելացնել շտապօգնության մեքենաները հղիների համար: «Յոլա գնալու տրամաբանությամբ միլիարդներ ենք մսխում»,- պնդեց վարչապետը:

Ինչ վերաբերում է Եղվարդի ծննդատանը, այդտեղ կա ամուր փաստարկ, որը կառավարությունը պատրաստ է լսելու: