Գլխավոր Մշակույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մեջ ընդգրկված շինությունը հրդեհվել է

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մեջ ընդգրկված շինությունը հրդեհվել է

12
0

Այսօր վաղ առավոտից կրակ է բռնկվել Թուրինի կենտրոնում գտնվող Cavallerizza Reale պատմական շենքում: Ինչպես հայտնում են միջազգային լրատվական ծառայությունները, հրդեհը սկսվել է շինության տանիքում, ապա տարածվել: Տեղում աշխատանքներ են իրականացրել հրշեջ ջոկատայինների խմբերը։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ:

Նշենք, որ Cavallerizza Reale համալիրը կառուցվել է XVII դարում, երբ Թուրինը հանդիսանում էր Սավոյան դքսության վարչական մայրաքաղաքը:

Այն համարվում է բարոկկո ոճի ճարտարապետության նմուշներից մեկը և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության համաշխարհային ժառանգության ցանկում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ