Գլխավոր Սպորտ «Յուվենտուսի» կիսապաշտպանը հաղթեց ՊՍԺ-ի դեմ դատը

«Յուվենտուսի» կիսապաշտպանը հաղթեց ՊՍԺ-ի դեմ դատը

30
0

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հաղթել է դատական գործը, որը բացվել էր իր նախկին թիմի՝ ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը բողոքարկել էր փարիզեցիների՝ իրեն 40 հազար եվրոյով տուգանելու որոշումը:  Այս մասին հայտնում է vnews.am:

Ադրիեն Ռաբիոն դուրս էր մնացել թիմի կազմից նախորդ մրցաշրջանի հունվարից՝ ղեկավարության հետ ունեցած տարաձայնության պատճառով, իսկ մարտին, երբ ՊՍԺ-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից՝ երկու խաղերի դիմակայությունում զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին», Ռաբիոն սոցցանցերում հավանել էր Պատրիս Էվրայի գրառումներից մեկը, որը քննադատել էր ՊՍԺ-ին: Նման պահվածքի համար ղեկավարությունը Ռաբիոյին տուգանեց 40 հազար եվրոյով:

Football Italia-ի տեղեկություններով, ֆրանսիացի կիսապաշտպանը, դատի տալով իր նախկին ակումբին, շահել է այն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ