Գլխավոր Սպորտ «Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կառաջարկի Ռոնալդուին

«Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կառաջարկի Ռոնալդուին

10
0

Թուրինի «Յուվենտուս»-ն ուզում է երկարաձգել պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Թուրինյան ակումբը նպատակ ունի 4 տարվա նոր պայմանագիր առաջարկել պորտուգալացուն:

35-ամյա Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ռոնալդուն այս մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի և խփել է 25 գնդակ: