Գլխավոր Ֆուտբոլ Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար

Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար

17
0

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի նախագահ: Այս մասին գրում է armsport.am-ը:

2018 թվականին ստեղծված հիմնադրամը զբաղվում է ամբողջ աշխարհում սոցիալական ծրագրերի իրականացմամբ և օգնում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը:

2006-ին խաղային կարիերան ավարտած Ջորկաեֆն ավելի վաղ արդեն մասնակցել է զարգացման մի շարք նախագծերի, իսկ 2014-ին ստեղծել է սեփական հիմնադրամը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ