Գլխավոր Քաղաքական Նաիրի Հունանյանին կրկին պատիժ է հասնում. նախկին օմբուցմեն

Նաիրի Հունանյանին կրկին պատիժ է հասնում. նախկին օմբուցմեն

35
0

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ պայմանական ազատման դիմում ներկայացնելու հայտարարությանն անդրադարձել է ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Նա համոզված է. եթե Հունանյանը գիտի մի բան, որը թաքցնում է դատաիրավական համակարգից, ապա նրան կրկին պատիժ է հասնում:

«Դա հանցագործություն է և այն  քաղաքական շուկայի խաղաքարտ դարձնելը  ցինիզմ է: Արդյո՞ք այդքան դաժան եւ ցինիկ հանցագործություն կատարողին ես պետք է հավատամ եւ եթե նա առեւտրի մեջ է մտնում, արդյոք դրա նպատակն ընդամենը ազատության մեջ հայտնվելը չէ»,-լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպանը:

Լարիսա Ալավերդյանը հիշեցրել է նաև, որ տարիներ առաջ, երբ ինքը հանդիպել է Նաիրի Հունանյանին, վերջինս իրեն այնպես է պահել, կարծես՝ հերոսություն է արել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ