Գլխավոր Հասարակություն Հոկտեմբերի 1-ին կանցկացվի «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն

Հոկտեմբերի 1-ին կանցկացվի «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն

40
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո «Նաիրի» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն։

Մրցանակաբաշխությունը կանցկացվի հոկտեմբերի 1-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մրցանակաբաշխության մասնակիցներն են՝

  • Երևանի պարարվեստի պետական քոլեջ,
  • Վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ,
  • Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբ,
  • Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլ,
  • Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ,
  • Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլ,
  • ՀՀ զինված ուժերի երգի-պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլ,
  • Արցախի պարի պետական անսամբլ,
  • Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոն:

Տոմսերի համար կարող եք դիմել՝ tomsarkgh.am Toms.am, «Արամ Խաչատրյան» համերգասրահի դրամարկղ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ