Գլխավոր Մշակույթ Նախարարությունը՝ Դալմայի այգում քանդված հնձանի մասին

Նախարարությունը՝ Դալմայի այգում քանդված հնձանի մասին

40
0

Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է հետևյալը.
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները ս.թ. նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ:
Ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության  Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ սահմանված ցանկում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2016թ. ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել այդ տարածքում գտնվող ուշ միջնադարյան պատմաճարտարապետական կառույց հանդիսացող մեկ այլ հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով կառույցի կարևորությունը Երևան քաղաքի պատմության ամբողջացման
համատեքստում, սակայն այն կրկին չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակության արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների
շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար: Կառուցապատողը պատրաստակամություն է հայտնել համագործակցել սույն հարցով պատկան մարմինների հետ, տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթերը:
Արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի հավելյալ տեղեկատվություն: