Գլխավոր Քաղաքական Նախարարության պարզաբանումը՝ Աննա Վարդապետյանի՝ պաշտոնից ազատման վերաբերյալ

Նախարարության պարզաբանումը՝ Աննա Վարդապետյանի՝ պաշտոնից ազատման վերաբերյալ

57
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ ԱՆ փոխնախարար Աննա Վարդապետյանը ազատվել է պաշտոնից:

Մեր տեղեկություններով, վերջինիս ազատման պատճառը եղել է այն, որ նա եղել է ՀՀ նախկին ԱՆ նախարար Արտակ Զեյնալյանի կադրը:

Աննա Վարդապետյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել.

«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:

Աննա Վարդապետյանը նոյեմբերի 11-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ դադարեցրել է աշխատանքը ՀՀ արդարադատության նախարարությունում: