Գլխավոր Լուրեր Նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում

Նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում

12
0

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019 թ. օգոստոսը՝ 2018 թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.6%, իսկ օգոստոսին՝ նախորդ ամսվա նկատմամբ, արձանագրվել է 0.4% գնանկում:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. օգոստոսին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում:

Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում (-0.3%), ինչպես նաև կապի (-0.1%) և հանգստի ու մշակույթի ոլորտներում (-1.1%):

2019-ի օգոստոսը 2018 թ. օգոստոսի նկատմամբ 4.5%-ով գնաճ է արձանագրվել ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբերում, ինչպես նաև՝ հագուստ և կոշիկի ապրանքախմբում՝ 8.6%-ով:

2019 թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% նվազում): 

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019 թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.3%-ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքներում:

Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 0.4%-ով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ