Գլխավոր Քաղաքական ՆԱՏՕ-ի քարտուղարին խորթ չէ Փաշինյանի առաջարկը. Անդրանիկ Քոչարյան

ՆԱՏՕ-ի քարտուղարին խորթ չէ Փաշինյանի առաջարկը. Անդրանիկ Քոչարյան

12
0

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ պատրաստվում են գարնանային նստաշրջանին, որը տեղի կունենա Կիեւում: Իսկ Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության աշխատանքը պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը դրական է համարում: Կաշխատենք նախաձեռնողական մեր մոտեցումն ավելացնել: Չասեմ, թե ինչի մասին է խոսքը, բայց դրան այլ երկրներ եւս մասնակից կլինեն:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ վեհաժողովում հիմնական թեման Թուրքիայի ներխուժումն է Սիրիա, ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինուժի ապագան: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գիտակցում էր, թե ինչ էր տեղի ունենում Սիրիայում, բայց իրավական առումով  խնդիր չէր տեսնում այդ գործողություններում: Դրանից դժգոհեցին ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ երկրները»,- մանրամասնեց պատվիրակության ղեկավարը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակությունը գլխավոր քարտուղարին ասել է՝ արցախյան հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գլխավոր քարտուղարն ասել է, որ ափսոսում է՝ այդ խնդիրը լուծված չէ: «Դա ունի միայն խաղաղ լուծում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հայկական պատվիրակության ղեկավարը մեջբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե արցախյան լուծման այնպիսի տարբերակ պետք է լինի, որը բավարարի հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին խորթ չէր այդ գաղափարը: Այդպես գոնե հասկացանք»,- ասաց պարոն Քոչարյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ