Գլխավոր Հայաստան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կայցելի ՌԴ

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կայցելի ՌԴ

18
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա դեկտեմբեր ամսին հերթական աշխատանքային այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ժամանելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենա 2020 թվականի գարնանը: Նախատեսված պաշտոնական այցի մանրամասները դեռևս հստակեցված չեն, սակայն այն առանձնանալու է ինչպես արարողակարգային բաղադրիչներով, այնպես էլ՝ հագեցած օրակարգով:

Վերջին անգամ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն տեղի է ունեցել մինչ թավշյա հեղափոխությունը: 2017 թվականի մարտի 14-15-ը Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվել է Սերժ Սարգսյանը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: