Գլխավոր Հայաստան Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին

32
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, խոր ցավով տեղեկացա Ձեր մայրիկի՝ տիկին Լուսինի մահվան մասին։ Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է ազգային արժեքներն ու հայ ընտանիքի ավանդույթները։ Վեհափառ Տեր, դրա վառ վկայությունն է Սփյուռքում հայապահպանությանը, ազգային ինքնության ու մշակութային արժեքների ամրապնդմանը միտված Ձեր գործունեությունը։

Վեհափառ Տեր, կիսում եմ Ձեր անդառնալի վիշտը և սգում Ձեր կորուստը»։ 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ