Գլխավոր Աշխարհ Նորածինը առանց դեղորայքի բուժվել է կորոնավիրուսից

Նորածինը առանց դեղորայքի բուժվել է կորոնավիրուսից

301
0

Ուհանում կորոնավիրուսով հիվանդ նորածին աղջնակը առանց դեղամիջոցների 17 օրվա ընթացքում առողջացել է,- տեղեկացնում է The Mirror հրատարակչությունը։

Նշվում է, որ երեխայի ծնողներից մեկը COVID-19 տեսակի կորոնավիրուսի վարակակիր էր։

Երեխան ծնված օրից պայքարել է բացիլի, ինչպես նաեւ սրտի աննշան բարդության դեմ։ Քանի որ նրա սիմպտոմները ծանր չեն եղել, բժիշկները որոշել են դեղորայք չտալ։

17 օրական աղջնակի` կորոնավիրուսի հետազոտությունները բացասական արդյունք են ցույց տվել։ Երեխան ինքնուրույն առողջացել է։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելի քան 28 հազար է, մահացել է 2709 մարդ։