Գլխավոր Արցախ Նորակոչիկների երդման արարողությունը

Նորակոչիկների երդման արարողությունը

20
0
Փետրվարի 12-ին Մարտունի քաղաքում Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ անց է կացվել հանդիսավոր միջոցառում` նվիրված հարավ-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի նորակոչիկների հանդիսավոր երդմանը: Իր ելույթում  զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկներին,  նշել է, որ զինվորական երդումը սրբազան պարտք է ամեն հայորդու համար, իսկ երդման խորհրդանշական վայրն ավելի կամրապնդի նրանց հայրենասիրական ոգին և կնպաստի նրանց հետագա ծառայության ընթացքին:

Հանդիսավոր երդման արարողությանը ելույթ ունեցան նաև բարձրաստիճան զինվորականներ, նորակոչիկներն ու նրանց հարազատները: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը:

Նորակոչիկները խորհրդանշական վայրում իրենց հրամանատարների և ծնողների առջև երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անմնացորդ նվիրումով և հպարտությամբ` հավատիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի, իրենց հարազատների ու  ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն