Գլխավոր Իրավական Նոր մանրամասներ. Արծվիկ Մինասյանը ՔԿ-ում է

Նոր մանրամասներ. Արծվիկ Մինասյանը ՔԿ-ում է

16
0

Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակում հարցաքննվում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արծվիկ Մինասյանը ՀՔԾ-ում է, սակայն մեզ հետ զրույցում այս լուրը հերքեցին ՀՔԾ-ից: