Գլխավոր Լուրեր Նոր մանրամասներ վարչապետի օֆշորային սկանդալից. Էդիկ Բաղդասարյան

Նոր մանրամասներ վարչապետի օֆշորային սկանդալից. Էդիկ Բաղդասարյան

6
0

6KypCNwpmxg2QZgzz3Dn4J42Nf

Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը առաջիկա օրերին օֆշորային սկանդալի վերաբերյալ նոր բացահայտումներ է հրապարակելու: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

«Ես անդրադարձել եմ երկու կազմակերպության, որտեղ փայատեր է վարչապետը: Ավելի լավ կլինի՝ վարչապետը  դրա մասին խոսի: Ես առաջիկա օրերին դրա մասին գրելու եմ: Նաիրին կապ չունի վարչապետի անունով գրանցված ընկերության հետ: Այդ ընկերության տնօրենները հույներ են… վարչապետի գրասենյակն էլ մի անգամ տարածել էր, որ վարչապետի ստորագրությունները չկան, բայց հետո պարզվեց, որ ստորագրություններ կան»,- ասել է Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի պնդումներին, թե  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի բարեկամ Նաիրի Մեհրեջն է օֆշորային սկանդալի հիմքում կանգնած եւ ինքը որեւէ կապ չունի:

Էդիկ Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել օֆշորային սկանդալում Նաիրի Մեհրեջի անվան շրջանառության նպատակը, Օսկանյանի հետ բարեկամական կապը. «Մենք փաստեր ենք հրապարակում: Քաղաքականությամբ չեմ զբաղվում»: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում ասել էր, որ ինքը կապ չունի Կիպրոսում այդ ձեռնարկության գրանցման հետ այն պարզ պատճառով, որ երբ այդ ձեռնարկությունը գրանցվում էր օֆշորային գոտում, այդ օրը և այդ ժամին ինքը չի եղել Կիպրոսում և ընդհանրապես, երբ դարձել է  վարչապետ, ընդհանրապես Կիպրոսում չի  եղել:

Մինչդեռ Բաղդասարյանը հիշեցրեց. «Պարտադիր չէ Կիպրոս գնալ ընկերություն գրանցելու համար: Լիազորված անձը կարող է գրանցել, պարտադիր չէ, որ մարդը ներկա լինի գրանցման ժամանակ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ