Գլխավոր Մամուլ Նոր վարկեր. դրանք ուղղվելու են 2019 թ. բյուջեի պակասուրդը լրացնելուն. «Ժամանակ»

Նոր վարկեր. դրանք ուղղվելու են 2019 թ. բյուջեի պակասուրդը լրացնելուն. «Ժամանակ»

27
0

«Ժամանակ»-ը գրում է.

«Կառավարությունն ԱԺ-ի վավերացման է ներկայացրել միանգամից 4 վարկային համաձայնագիր:

Առաջինը ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրն է, որը նախատեսում է 36,5 մլն եվրոյի վարկի ստացում, երկրորդը ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն – BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրն է, որը նախատեսում է 40 մլն եվրոյի վարկի ստացում, երրորդը ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կնքված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրն է, որով ՀՀ-ին տրամադրվում է 9,1 մլն եվրոյի վարկ: Իսկ չորրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև և կոչվում է «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ»: Այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել 45,8 մլն եվրոյի վարկ:

Չորս վարկերն էլ բյուջետային աջակցության վարկեր են, այսինքն՝ ուղղվելու են 2019թ. բյուջեի պակասուրդը լրացնելուն և բյուջեով նախատեսված ծախսերը իրականացնելուն: Դրանց ընդհանուր գումարը ավելի քան 130 մլն եվրո է»:

Մանրամասները՝ թերթի համարում: