Գլխավոր Հասարակություն Նոր տարին՝ նոր հեռուստացույցով. երեք խորհուրդ «ՎԵԳԱ»-ից

Նոր տարին՝ նոր հեռուստացույցով. երեք խորհուրդ «ՎԵԳԱ»-ից

347
0

1929-ին ԱՄՆ-ում թողարկվեց աշխարհի առաջին սերիական հեռուստացույցը: Ուղիղ 90 տարի է անցել այդ ժամանակներից, սակայն հեռուստացույցը շարունակում է մնալ յուրաքանչյուրիս տանը, ընտանիքում գրեթե ամենակարևոր և անհրաժեշտ էլեկտրասարքը:
Թվային հեռարձակումների և նորագույն տեխնոլոգիաների ի հայտ գալով հեռուստացույցները շարունակում են ժողովրդականության և պահանջարկի նոր փուլ ապրել: Պատկերի որակի, ձայնի, չափի, դիզայնի, էներգախնայողության և տեխնիկական այլ հնարքների
առումով՝ դրանք անհամեմատելի են պատմության գիրկն անցած կինեսկոպային կամ պլազմային էկրաններով հեռուստացուցների հետ: Իսկ եթե հաշվի առնենք վիճակագրական տվյալները, համաձայն որոնց՝ սպառողները թարմացնում են իրենց հեռուստացույցները միջին հաշվով 5-7 տարի մեկ, մեզ մոտ ցանկություն առաջացավ օգտակար խորհուրդներ տալ բոլոր նրանց, ովքեր տրամադրված են նոր հեռուստացույցներ գնել: Նախ և առաջ.
1. Որոշեք, թե որքան եք պատրաստ ծախսել նոր հեռուստացույց գնելու համար: Եթե ​​ նախատեսում եք ծախսել պատշաճ միջոցներ գերազանց որակ ստանալու համար, արեք դա: Բայց եթե գումարը միայն բավարարում է հին հեռուստացույցը ոչ թանկ, բայց նոր
մոդելով փոխարինելու համար, դուք էլի կշահեք: Ընդամենը վերջին 2-3 տարվա ընթացքում հեռուստացույցների արտադրության տեխնոլոգիաներն այնքան առաջ են գնացել, որ դուք անպայման որակի առումով մեծ տարբերություն կզգաք:
2. Պարզեք ձեր ապագա հեռուստացույցի չափը և պարամետրերը, էկրանի ցանկալի անկյունագիծը և լուծման միավորների՝ պիքսելների քանակը: Ստանդարտ չափերի սենյակների համար 32 ”(81 սմ) մինչև 55” (140 սմ) հեռուստացույցները իդեալական են,
իսկ 65” (165 սմ) և բարձր անկյունագծով TV-սարքերը ավելի գերադասելի են մեծ հյուրասենյակների համար: Եթե ​​բյուջեն թույլ է տալիս, ապա վերցրեք հեռուստացույցներ QLED կամ OLED էկրաններով՝ 4K լուծման հնարավորությամբ: Սահմանափակ
ռեսուրսների դեպքում ավելի լավ է գնել Full HD հանրաճանաչ մոդելներից յուրաքանչյուրը:
3. Մտածեք նաև այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է ունենալ հեռուստացույց յուրահատուկ դիզայնով կամ օպերացիոն համակարգի վերջին տարբերակով: Հավատացեք, որ սրանք ամենակարևոր բաղադրիչները չեն: Շատ ավելի կարևոր է պարզել նոր հեռուստացույցում Smart TV ֆունկցիայի առկայությունը: Մի՛ համարեք այն ավելորդություն, YouTube-ում ֆիլմեր կամ տեսահոլովակներ դիտելու հնարավորությունն արդեն իսկ արդարացնում է SMART-TV- ի ոչ շատ մեծ գնի տարբերությունը:
Այնպես որ, ճիշտ ընտրություն կատարելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում էր: VEGA խանութ-սրահների և հիպերմարկետների ցանցը ներկայացնում է աշխարհի առաջատար արտադրողներից ժամանակակից հեռուստացույցների ամենալայն տեսականին: Բացի այդ, մեր վաճառող-խորհրդատուները գրագետ և հասանելի կպատասխանեն ձեր բոլոր հարցերին: Պարբերաբար հետևեք «ՎԵԳԱ»-ի կողմից հայտարարվող ակցիաներին, կատարեք ձեր գնումներն առավել շահավետ պայմաններով: VEGA-ն աշխատում է յուրաքանչյուր օր:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով՝ vega.am կայքով և vega ֆեյսբուքյան էջով:
Տեղեկատու հեռ.՝ (060) 68-88-88