Գլխավոր Քաղաքական Նույնիսկ բարևի ու ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել

Նույնիսկ բարևի ու ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել

16
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ իր հետ հանդիպումներին և ընդունելություններին։

Փաշինյանը մասնավորապես շեշտեց, որ վարչապետին բարևելը կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է։

«Օրինակ՝ կարելի է վարչապետին բարևել ու հաջորդ քայլով շտապել, այսպես ասած, տարադրամի փոխանակման շուկա ու հնարավորինս արագ այդ բարևը կանխիկացնել։ Օրինակ՝ վարչապետին հանդիպելը ազատ փոխարկելի արժույթ է, որը, բնականաբար, կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում, ներառյալ՝ նաև կոռուպցիոն ոլորտներում,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով,- Եթե հանկարծ նկատեք, որ ես բարևների ու ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք, թե մեծամտացել եմ, պարզապես ես այս գործունեության մեկուկես տարվա ընթացքում հասկացել եմ, որ նույնիսկ բարևի ու ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել»։

Նա ասաց, թե իրեն համարում է կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ, մարդ, անհատ։

«Պետք է միշտ հաշվի առնել, որ տեսականորեն կարող են լինել համակարգեր, որոնք անընդհատ ուզում են քեզ ներքաշել այդ գենետիկ մուտացիաների մեջ, ինչը, սակայն, համոզված եմ՝ բոլորդ գիտեք, որ տեղի չի ունենա»,- նշեց վարչապետը։