Գլխավոր Հասարակություն Շատերը ծանոթ չեն Երևան քաղաքի պատմությանը (լուսանկարներ)

Շատերը ծանոթ չեն Երևան քաղաքի պատմությանը (լուսանկարներ)

774
0
Հրապարակն է 1940-ականների սկզբին

Լուսանկարիչ, վավերագրող Մելիք Բաղդասարայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պարզվեց` շատերը ծանոթ չեն Երևան քաղաքի պատմությանը։ Այս տունը (նկար 1) գտնվում էր Աստաֆյան (Աստաֆևսկայա) , այժմ Աբովյան փողոցում և քանդվել է 1930-35 թթ.: Այսօր այսպիսի տեսք ունի այդ նույն տան հատվածը (նկար 2), իսկ նկուղները (նկար 3), որոնք գտնվել են Հրապարակում` պատկանել են վերոնշյալ տանը»։

Գրառմանը կից՝ լուսանկարիչը ներկայացարել է կադրեր՝ Երևանի պատմությունից, որը ներկայացնում ենք մեկ ֆոտոշարքով:

Հրապարակն է 1940-ականների սկզբին

Հրապարկի ձախ կողմում, հետին պլանում երևում է Արամի (Ցարական)-Տերյան փողոցների խաչմերուկում Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունը։

Աջից նախկին արական գիմնազիայի երկհարկանի շենքն է, որը հետագայում վերակառուցվեց պատկերասրահի: Աբովյանի կողմից երևում է եռահարկ մասը՝ Համերգային փոքր դահլիճը, որի դիմաց նախկին ջրերի խանութն է: Դատելով տրամվայից՝ 1933թ, հետո է նկարված: Հետաքրքիր է երևացող հրապարակի մեջ նկատվող հատակի նստվածքը՝ ճիշտ այն տեղում, որտեղ բացվել են այդ հին շնությունները:

Լուսանկարի աջ կողմում երևում է Թամանյանի նախագծած նախկին Հողժողկոմատի շենքը՝ կառավարական տան ժամացույցով աշտարակի ձախակողմյան մասնաշենքը, որն առաջինն է կառուցեվել /1926-29թթ/, իսկ ձախ կողի հետին պլանում նախկին արական գիմնազիան է անխոս… տրամվայի գծերն էլ՝ չհավատացողներին նվեր: