Գլխավոր Հասարակություն Շատ լավ լուր սահմանամերձ գյուղերի բնակիչներին․ յուրաքանչյուր նոր ծնված երեխային՝ 1000 ԱՄՆ...

Շատ լավ լուր սահմանամերձ գյուղերի բնակիչներին․ յուրաքանչյուր նոր ծնված երեխային՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

38
0

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Այսօր տևական բանակցություններից հետո տեղի և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից
հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին:

Եվ այսպես…

Ծրագիրը նախատեսում է վերջին երեք տարվա սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող) գյուղի գրանցում ունեցող և բնակվող ծնողներից ծնված յուրաքանչյուր նոր ծնված երեխային միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամի տրամադրում:

Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը:

Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները:

Ծրագրի մեկնարկը կտրվի 2020թ. գարնանը:

Հավատում ենք, որ այսպիսի մեծ ծրագրի ներդրմամբ հնարավոր կլինի էապես փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերը:

Սահմանապահ խոշորացված համայնքների համար նախատեսված մեկ այլ խոշորամասշտաբ ծրագրի մասին՝ հաջորդիվ»: