Գլխավոր Լուրեր Շինանյութի մասնագիտացված խանութ-սրահ, որն սպասարկում է մի ամբողջ մարզ

Շինանյութի մասնագիտացված խանութ-սրահ, որն սպասարկում է մի ամբողջ մարզ

13
0

ՀՎԳ Համբարձումյաններ խանութ-սրահին Արտաշատում վստահում են բոլորը: Արտաշատի, առհասարակ Արարատի մարզի, նույնիսկ Երևանի բնակիչները ցանկացած դժվար գտնվող ապրանք փնտրում են հենց այս խանութում: Այստեղ ներկայացված է շինանյութի, շինարարական գործիքների, կենցաղային ապրանքների և գյուղատնտեսական տեխնիկայի որակյալ և բազմազան տեսականի. «Առաջարկելով որակյալ շինանյութ և կենցաղային տեխնիկա՝ Արտաշատ քաղաքի բնակիչներն այլևս Երևան գնալու անհրաժեշտություն չունեն: Մեր խանութ-սրահում ներկայացված է բազմազան տեսականի ամենատարբեր ճաշակի տեր անձանց համար: Ամեն բան կապված շինանյութի և կենցաղային տեխնիկայի հետ՝ կգտնեք մեկ վայրից»,- նշում է տնօրեն Գագիկ Համբարձումյանը:

Տան վերանորոգման աշխատանքներն անելիս կարևոր է մտածել յուրաքանչյուր դետալի մասին: Ծանրաբեռնված աշխատանքից հետո հաճելի է, երբ բացում ես դուռն ու հայտնվում կոմֆորտ պայմաններում: Իմ տունն իմ ամրոցն է կարգախոսն իրականություն կդառնա, եթե տան վերանորգման աշխատանքներում օգտագործվի միայն բարձրորակ շինանյութ: «Եթե ցանկանում եք վերանորոգել ձեր բնակարանը կամ առանձնատունը, ապա շինանյութի և շինարարական գործիքների հետ կապված ամեն բան կգտնեք մեզ մոտ: Համագործակցելով միջազգային շուկայում հարուստ փորձ ունեցող ապրանքանիշերի հետ՝ մենք ներկայացնում ենք միայն որակյալ ապրանքատեսականի»,- նշում է տնօրեն Համիկ Համբարձումյանը:

Թարմ տեսք ունեցող, նոր վերանորգված բնակարանում կենցաղային տեխնիկան ևս հաճելի է, երբ նոր է լինում: Կոմֆորտ պայմաններում ապրելն ու բարձրորակ կենցաղային տեխնիկա օգտագործելը մաքսիմալ թեթևություն կպատճառեն ձեզ: Ձեր առօրյան ձեզ համար հոգս չի դառնա. «ՀՎԳ-ն էլեկտրատեխնիկա արտադրող շվեյցարական ABB և ռուսական IEK ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Արտաշատ քաղաքում:

ՀՎԳ-ի հեղինակության շնորհիվ՝ խանութի ապրանքատեսականուց օգտվում են մարզի շատ դպրոցներ, գյուղապետարաններ, ինչպես նաև Արտաշատի քաղաքապետարանը և պարզապես Արտաշատի ու շրջակա բնակավայրերի բնակիչները»,- նշում է տնօրեն Հ. Համբարձումյանը:

Գյուղատնտեսությամբ զբաղվողներն ևս գյուղատնտեսական որակյալ տեխնիկա կարող են ձեռք ՀՎԳ Համբարձումյաններ խանութ-սրահից: Բարձրորակ տեսականին և սպասարկումը իրենց գործելաոճի առանցքն են կազմում. «Յուրաքանչյուր հաճախորդի տրվում է համապատասխան խորհրդատվություն՝ կապված տվյալ ապրանքատեսականու մասին: Մեր խորհրդատու-վաճառողուհիները կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարելու»,- նշում տնօրեն Գ. Համբարձումյանը:

ՀՎԳ Համբարձումյանները համագործակցում են ոլորտի առաջատար ընկերությունների հետ. «Իդեալ», «Կերամա Մարացի», «Նոր տուն» և այլն:

Յուրաքանչյուր հաճախորդ այցելելով Արտաշատ քաղաքի, Օգոստոսի 23 փ.-ի, 14 շենքում գտնվող ՀՎԳ Համբարձումյաններ խանութ-սրահ՝ կգտնի շինանյութի և կենցաղային տեխնիկայի որակյալ և բազմապիսի տեսականի: Համբարձումյան եղբայրները մեծագույն սիրով են անում իրենց գործը և կարծում են, որ բիզնեսի հաջողությունն ազնիվ աշխատանքի մեջ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ