Գլխավոր Հասարակություն Շիրակի մարզում «Առաջատար ֆերմա» և անասնաբուժական կետ է բացվել

Շիրակի մարզում «Առաջատար ֆերմա» և անասնաբուժական կետ է բացվել

77
0

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ՌԶԳ) ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում փետրվարի 17-ին կազմակերպել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում անասնաբուժական կետի և Ազատան համայնքում հիմնված «Առաջատար ֆերմա»-ի բացման հանդիսավոր արարողությունները: Այս մասին տեղեկացրին «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից:

««Առաջատար ֆերմա»-ի բացման արարողությանը հաջորդեց Շիրակի մարզում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ձեռքբերումների/արդյունքների ներկայացումը (ծրագիրն իրականացնում է ՌԶԳ ՀԿ՝  Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:)

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Շիրակի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանը, ծրագիրը համաֆինանսավորող Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար՝ Գերհարդ Շաումբերգերը ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության տարածաշրջանային ղեկավար՝ Դանիել Միույլին, ներկայացուցիչներ տեղական ու միջազգային կազմակերպություններից, ծրագրի շահառու վերամշակողներ և այլոք:

Հյուրերը բարձր գնահատեցին ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող ծրագրային միջամտությունները Շիրակի մարզում՝ կարևորելով ծրագրի դերը համայնքների զարգացման գործում:

 Միջոցառման ավարտին Շիրակի մարզպետ պարոն Տ. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՌԶԳ ՀԿ նախագահ պարոն Մ. Այվազյանին՝ ՀՀ Շիրակի մարզում անասնապահության զարգացմանն աջակցող ծրագրի իրականացման և կատարված լայնածավալ աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: