Գլխավոր Հասարակություն Շիրակի մարզում կնշվի Մեծ Վարդապետի 150-ամյակը

Շիրակի մարզում կնշվի Մեծ Վարդապետի 150-ամյակը

15
0
Շիրակի մարզի Ամասիայի մանկական արվեստի դպրոցը կանցկացնի «Իմ Կոմիտասը» խորագրով միջոցառումների շարք, որը խոնարհում և խնկարկում է Մեծ Վարդապետի 150-ամյա հիշատակին:
Միջոցառումների շարքը կբացվի սեպտեմբերի 24-ին` ուսումնագիտական հավաքով, որի ընթացքում Գյումրիից և Երևանից հրավիրված երաժշտագետներն ու կոմիտասագետները կկարդան դասախոսություններ, կանցկացնեն երգի ուսուցում, կծանոթանան նաև դպրոցի սաների կազմակերպած շնորհանդեսներին։
Միջոցառման հաջորդ փուլի ընթացքում` սեպտեմբերի 25-ին, կբացվի դպրոցի նկարչության բաժնի սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ կոմիտասյան թեմաներով։ Աշակերտներից յուրաքանչյուրը կներկայացնի իր Կոմիտասին, կպատմի նկարի ստեղծման պատմությունն ու իր պատկերացումները Վարդապետի մասին։ Հանձնաժողովի որոշմամբ կընտրվեն լավագույն 3 նկարները, որոնց հեղինակները կարժանան պատվոգրերի:
«Իմ Կոմիտասը» խորագրով միջոցառումը նպատակ ունի աշխուժացնել մշակութային կյանքը գյուղերում, ընձեռել հրավիրյալ մասնագետներին լսելու հնարավորություն: Այդ նպատակով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր տարածաշրջանի խոշոր գյուղական համայնքներ՝ Ամասիա, Գտաշեն, Ողջի, Ջրաձոր, Բանդիվան՝ «Իմ Կոմիտասը» ներկայացնելու նաև արվեստի դպրոցներ չունեցող հարակից համայնքների աշակերտներին ու բնակիչներին։
Միջոցառումների շարքը կամփոփվի սեպտեմբերի 26-ին` գալա-համերգով, որի ընթացքում կոմիտասյան կատարումներով հանդես կգան դպրոցի դաշնամուրային, վոկալ, ժողովրդական նվագարանների, պարարվեստի դասարանների սաները, ինչպես նաև դպրոցի երգչախումբը։
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ