Գլխավոր Աշխարհ Շնաձկան ստամոքսի մեջ գտել են կորած զբոսաշրջիկի ձեռքը

Շնաձկան ստամոքսի մեջ գտել են կորած զբոսաշրջիկի ձեռքը

25
0

Ֆրանսիայում, Ռեյունիոն կղզու ափին մի շնաձուկ են բռնել, որի ստամոքսում գտել են անհայտ կորած զբոսաշրջիկի ձեռքը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Շոտլանդիայից ժամանած զբոսաշրջիկ Ռիչարդ Մարտին Թըրները, լողալով կղզու «անվտանգ» ծովածոցում, խեղդվել է: Նոյեմբերի 2-ին 44-ամյա տղամարդն անհետացել էր:

Նա իր կնոջ՝ Վերիթի Թըրների հետ եկել էր հինգաստղանի հյուրանոց՝ նշելու Վերիթիի ծննդյան 40-ամյակը: 

Կինը կազմակերպել է ամուսնու որոնողական աշխատանքները: Վերիթի Թըրները, տեսնելով նշանադրության մատանին, ճանաչել է ամուսնուն: Փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված մնացորդները պատկանում են անհայտ կորած շոտլանդացի զբոսաշրջիկին:

 

Ռիչարդ Մարտին և Վերիթի Թըրներները: