Գլխավոր Առողջապահություն Շները կարո՞ղ են հանդիսանալ կորոնավիրուսի վարակի աղբյուր

Շները կարո՞ղ են հանդիսանալ կորոնավիրուսի վարակի աղբյուր

668
0

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 266, որից 16-ը՝ առողջացած, բացասական թեստերը եղել են 1315-ը, իսկ մահվալ ելքեր չկան:

Պարզելու համար, թե արդյոք շները կարող են հանդիսանալ վարակի աղբյուր, AraratNews.am-ը կապ է հաստատել համաճարակային մասնագետ Ռոմելլա Աբովյանի և Հակահամաճարակային կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Կարապետյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում համաճարակային մասնագետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ շները չեն կարող հանդիսանալ կորոնավիրուսի վարակի աղբյուր:

«Վիրուսները, մանրէները պետք է ճանապարհ անցնեն: Կան տարբեր հիվանդություններ: Կան հիվանդություններ, որոնք անթրոպոզոնով են, այսինքն՝ վիրուսն իր կենսագործունեության ընթացքում, այսպես ասած, մի քանի տեր պետք է փոխի: Մարդը շանը չի կարող վարակել»,- նշեց Ռոմելլա Աբովյանը:

Հակահամաճարակային կենտրոնից Լիլիթ Կարապետյանն էլ է այն կարծիքին, որ շները կորոնավիրուսի վարակի աղբյուր չեն կարող հանդիսանալ:

«Իհարկե չեն կարող, որովհետև ինչքան ժամանակ է՝ էս վարակը կա, բայց ոչ մի դեպք չի գրանցվել, որ մարդը վարակվի կենդանիներից»,- ասաց Լիլիթ Կարապետյանը: