Շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, Քրուզին և Սենատի բոլոր անդամներին. Մնացականյան

    68
    0

    ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը միաձայն ընդունելու պատմական իրադարձությանը։ Այս մասին տեղեկանում ենք Facebook–ի` ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջից։ 

    «ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևը։
    ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան. «ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»: