Գլխավոր ժամանց Շնորհավոր Քիմի օրը. ինչպես է Քիմ Քարդաշյանը նշել իր տարեդարձը (լուսանկարներ)

Շնորհավոր Քիմի օրը. ինչպես է Քիմ Քարդաշյանը նշել իր տարեդարձը (լուսանկարներ)

274
0

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը տոնում է իր տարեդարձը: Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քիմն այդ կապակցությամբ հավաքույթ է կազմակերպել անցած շաբաթ օրը:

Խնջույքը տեղի է ունեցել Քիմի մոր՝ Քրիս Ջեների տանը: Ամբողջ տունը զարդարված է եղել հատուկ ձեւով, որպեսզի ամեն ինչ հիշեցնի, թե ում ծննդյան օրն է: Սեղանին գրված է եղել՝ «Շնորհավոր Քիմի օրը»:

Նշվում է, որ Քիմը փորձել է հնարավորինս էքստրավագանտ դեկորացիաներ ընտրել: Մայրը չի մասնակցել երեկույթին, քանի որ հրավիրված է եղել ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հարսանիքին:

Համացանցում հայտնվել են լուսանկարներ՝ Քիմի տոնական օրվանից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին սիրված հեռուստաաստղը դառնում է 39 տարեկան: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ