Գլխավոր Լուրեր Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2019 թվականին 277 ստուգում է իրականացրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2019 թվականին 277 ստուգում է իրականացրել

14
0

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ներկայացրել է  2019 թվականի գործունեության արդյունքները:  Ըստ այդ, 2019 թվականին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է թվով 277 ստուգում, որից՝ 238-ը` ծրագրով նախատեսված, 39-ը` բողոքի հիման վրա: Իրականացված 277 ստուգումների ընթացքում 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են խախտումներ, իսկ 82 տնտեսվարող սուբյեկտի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել:
Ստուգումների ընթացքում արձանագրվել են 333 խախտում, որից՝ 133-ը՝ hամապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, 109-ը՝ թերի մակնշում կամ մակնշման բացակայություն, 65-ը՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտում, 8-ը՝ ավտոմոբիլային բենզինին և դիզելային վառելիքին ներկայացվող անվտանգության պահանջների խախտումներ, 18-ը՝ այլ բնույթի խախտումներ:
2019 թվականի նոյեմբերի 19-ին «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-220-Ն) ընդունումից հետո` մինչև դեկտեմբերի 31-ը, իրականացվել է, առանց նախապես ծանուցման, 19 ստուգում, որից 9-ում հայտնաբերվել են խախտումներ (7-ում՝ օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չէին, 2-ում՝ բաշխիչ աշտարակների ճկափողերի չափման միջոցներում հայտնաբերվել են ցուցանիշների շեղումներ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՇՎՏՄ-ն: