Գլխավոր Հասարակություն Շունը մի ակնթարթում հանդարտեցրել է յոթ անկարգ ձագերին (տեսանյութ)

Շունը մի ակնթարթում հանդարտեցրել է յոթ անկարգ ձագերին (տեսանյութ)

219
0

Այս ռեթրիվերի ծնողական հմտությունները պարզապես անհավատալի են, բոլոր մայրերը կնախանձեին երեխաներին հանգստացնելու այդ կարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կադրերում երեւում Է, թե ինչպես Է ռեթրիվերը մտնում սենյակ իր ձագերի մոտ:

Յոթ ձագուկները, որոնք ընդամենն 8 շաբաթական են, չեն կարողանում զսպել հույզերը եւ բոլոր կողմերից շրջապատում են մորը: Թվում Է, թե ամեն ինչ այնքա՜ն հաճելի Է, բայց շանն այդպես չի թվում. մի ակնթարթ նա կանգ Է առնում, գռմռում եւ հաչում իր փոքրիկների վրա: Նրանք անմիջապես սսկվում են, ցրվում տարբեր տեղեր եւ լուռ պառկում: Առանձնապես համարձակ շնիկն ստանում Է երկրորդ բաժին հաչոցը եւ նույնպես հանգստանում: Համացանցի օգտատերերն անկեղծորեն զարմացել են ձագերին վայրկենապես հանգստացնելու շան ունակությունից եւ մեկնաբանություններում նշել են, որ դա ամենաարտասովոր տեսագրությունն Է շների մասին, որը նրան դիտել են, հաղորդել Է Sputnik-ը: