Գլխավոր Լուրեր Շուտով կմեկնարկեն 2020թ. վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթները

Շուտով կմեկնարկեն 2020թ. վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթները

63
0

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի գիտություն կապալառուներին, շինարարական կազմակերպություններին, շահառու այլ խմբերին

🔜Ցանկանում եմ տեղեկացնել, որ շուտով կմեկնարկեն 2020թ. վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթները,որոնք անցկացվելու են էլեկտրոնային գնումների՝ Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:
Նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը և ապահովել առավելագույն մասնակցայնություն ու մրցակցայնություն՝ հորդորում ենք շինարարական կազմակերպություններին ( այդ թվում՝ արտասահմանյան) հետևել գնումների գործընթացում առաջիկա նորություններին և բաց չթողնել հետաքրքրություն ներկայացնող մրցույթները:
📍Մրցույթների մասին հայտարարությունները կհրապարակվեն պաշտոնական տեղեկագրում, ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի՝ www.gnumner.am կայքում, ինչպես նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում:

‼️Մենք շարունակելու ենք հետամուտ լինել մեր որդեգրած հաշվետվողական և թափանցիկ գործելաոճին »։