Գլխավոր Հասարակություն Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

8
0

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Շվեդիայի Լունդ համալսարանի ուսանողներին: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը:

Ողջունելով ուսանողներին՝ Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հարաբերություննների զարգացումը, խոսել է Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների մասին:

Հանդիպումը հիմնականում անցել է հարցուպատասխանի ձեւաչափով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հյուրերի խնդրանքով անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցին, ներկայացրել Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, խոսել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի եւ Հայաստանում կանանց իրավահավասարության խնդիրների մասին:

Հռիփսիմե Գրիգորյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի համար այս փուլում առաջնահերթ տնտեսական հեղափոխության կայացմանը՝ խոսելով պետություն-մասնավոր հատված համագործակցության, անհատական ջանքի եւ շարունակական ինքնակրթման միջոցով բարեկեցություն եւ զարգացում ապահովելու կարեւորության մասին:

Շվեդ ուսանողները նաեւ շրջել են խորհրդարանի շենքում: