Գլխավոր Լուրեր Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

7
0

Շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին եւ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին։ 

Ողջունելով հյուրերին, նախարար Գրիգորյանն ընդգծել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ ԵՄ միջեւ ձեւավորված սերտ համագործակցության կարեւորությունը եւ ներկայացրել ՀՀ-ԵՄ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) շրջանակներում Հայաստանի կողմից ոլորտում իրականացվող գործողությունները։ 

Էրիկ Գրիգորյանը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից՝ նշելով, որ երկկողմ համագործակցության օրակարգը շարունակում է հագեցած մնալ:

Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել ձեւավորված արդյունավետ համագործակցությունը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը հետագայում եւս կշարունակի մնալ բարձր նշաձողի վրա։ Նա վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: