Գլխավոր Սպորտ Ո՞վ կփոխարինի Ջամպաոլոյին

Ո՞վ կփոխարինի Ջամպաոլոյին

33
0

«Միլանի» գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն կարող է հեռացվել՝ չնայած Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակին: Football Italia-ի տեղեկությունը հաղորդում է armsport.am-ը:

Միլանյան ակումբի ղեկավարությունը նույնիսկ այս հաղթանակից հետո գոհ չէ 52-ամյա մասնագետից, դրա համար երկմտում է՝ թողնել նրան թիմի ղեկին, թե ոչ:

Ղեկավարության կարծիքը կիսվել է: Այսպես, ակումբի տնօրեն Զվոնիմիր Բոբանը կտրականապես դեմ է Ջամպաոլոյին, այն ժամանակ, երբ տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին աջակցում է մարզչին:

Որպես տարբերակներ դիտարկվում են Ստեֆանո Պիոլին, Կլաուդիո Ռանյերին, Լուչանո Սպալետին ու Արսեն Վենգերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ