Գլխավոր Uncategorized Ո՞ր առանձնատունը կնախընտրեն արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը (լուսանկարներ)

Ո՞ր առանձնատունը կնախընտրեն արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը (լուսանկարներ)

97
0

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը նախատեսում են իրենց ժամանակի մեծ մասն անցկացնել Կանադայում, և, առանց որևէ կասկածի, նրանք կփորձեն ձեռք բերել մի կատարյալ առանձնատուն իրենց ու իրենց որդու` Արչի Հարրիսոնի համար՝ տեղեկացնում է hellomagazine.com:

Նախորդող մի քանի շաբաթը Վանկուվեր կղզում անցկացնելուց հետո` հնարավոր է, որ նրանք նախընտրեն այնտեղ մնալ, բայց չի բացառվում նաև երկրորդ տուն ունենալու տարբերակն այն քաղաքում, որտեղ ապրել է Մեգան Մարքլը:

Hellomagazine.com կայքը հրապարակել է այն հավանական առանձնատները, որոնք հարմար կլինեն արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի համար:

Բրիտանական Կոլումբիա, Վիկտորիա քաղաք, 3.5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը

Բրիտանական Կոլումբիա, Արևմտյան Վանկուվեր, 27.5 մլն դոլար արժողությամբ առանձնատունը

Միսիսաուգա, առանձնատան արժեքը չի նշվում

Հալիֆաքս, 2.19 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը

Վանկուվեր կղզի, Մեթքոսին, 7.55 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։