Գլխավոր Uncategorized Ողբերգական դեպք. բնակարաններից մեկում կնոջ դի են գտել

Ողբերգական դեպք. բնակարաններից մեկում կնոջ դի են գտել

68
0
Դեկտեմբերի 8-ին, ժամը 07:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի. իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից, դ
եպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Աննա Վ.-ի (ծնված 1976 թ.) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: