Գլխավոր Հասարակություն Ողբերգական դեպք` Կոտայքում. հայտնաբերվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակցի դին

Ողբերգական դեպք` Կոտայքում. հայտնաբերվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակցի դին

102
0

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան-Կարենիս խաչմերուկ, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ոստիկանները նշված վայրում Volkswagen Touareg մակնիշի 90 PO 001 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Վլադիսլավ Հարությունյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Հարությունյանը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։