Գլխավոր Իրավական Ողբերգական պայթյուն Հայաստանում (լուսանկարներ)

Ողբերգական պայթյուն Հայաստանում (լուսանկարներ)

1049
0

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրարարական վարչության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ նույն գյուղի 7-րդ փողոցի 13 տանը դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել (թե ինչ՝ այս պահին պարզվում է), ինչի հետևանքով տանտերը՝ 50-ամյա Սամվել Բ-ն, տեղում մահացել է։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները, ինչպես նաև ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննիչը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։