Գլխավոր Հասարակություն Ոստիկանները բացահայտել են Զովունիում հնչած կրակոցների դեպքը (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Զովունիում հնչած կրակոցների դեպքը (տեսանյութ)

17
0

Մարտի 23-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Զովունի գյուղի արտադրամասերից մեկի տարածքում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էր միջադեպի մասնակիցների շրջանակը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանները բացատրական աշխատանք էին  իրականացրել: Արդյունքում՝ կողմերը ներկայացել են ոստիկանության Նաիրիի բաժին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մասնակիցներից երկուսը բաժին են  բերել որսորդական հրացանն ու գազային ատրճանակը, որոնք փաթեթավորվել են՝ փորձաքրեագիտական վարչություն ուղարկվելու համար։ Հայտնաբերվել է նաև միջադեպի մասնակիցներից մեկի «BMW»-ն, որը դեպքի ժամանակ վնասվել էր։

Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։