Գլխավոր Իրավական «Ոստիկանները ինձ մերկացրեցին և խուզարկեցին». Թուրքիայում հայ իրավապաշտպան

«Ոստիկանները ինձ մերկացրեցին և խուզարկեցին». Թուրքիայում հայ իրավապաշտպան

156
0

Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել:Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

«Նախ ինձ ձերբակալվեցին ապօրինի կերպով։ Ապա մերկացրեցին և խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան հնարավոր է շուտ», — գրել է Նաթալի Ավազյանը։

Գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Իմ մարմին ինձ է պատկանում։ Ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ։ Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում